ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Facebook-ում գրառում է կատարել: Մարզպետը հայտնում է, որ պարետատան և առողջապահության նախարարության հետ երկարատև քննարկումից հետո որոշում է կայացվել` երկարացնել Վարդենիս համայնքի վարչական սահման մուտքի և ելքի սահմանափակումները:
«Երեկ՝ ուշ երեկոյան, պարետատան եւ առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ քննարկման արդյունքում՝ որոշվեց Վարդենիս համայնքի վարչական սահման մուտք գործելու եւ վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանված հատուկ ռեժիմը երկարաձգել եւս մի քանի օրով, այն կպահպանվի մինչեւ 2020 թվականի մայիսի 6-ը` ժամը 23:59-ը»,-գրել է մարզպետը։
https://www.facebook.com/sanosyangnel/photos/a.1930574070578169/2290576241244615/?type=3&theater
