Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է․
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Վարդենյաց լեռնանցքում և Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Սյունիքի (բացի Մեղրի քաղաքից) և Տավուշի (բացի Իջևան քաղաքից) մարզերում, Դիլիջանի ոլորաններում, Կոտայքի մարզի Եղվարդ, Չարենցավան, Հրազդան, Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր, Վանաձոր, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքներում, Կարմիրի լեռնանցքում, Շիրակի մարզի Անիի տարածաշրջանում և Արթիկ քաղաքում տեղում է ձյուն։