Տնտեսություն

Վառելիքի մանրածախ գների նվազումը շարունակվում է․ ՏՄՊՊՀ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից տեղեկացնում են, որ բենզինի և դիզելային վառելիքի գների նվազումը, որը նախորդ ամսին արձանագրվել էր 3 խոշոր տնտեսվարողի մոտ, շարունակվում է նաև ապրիլին։

Ըստ ՏՄՊՊՀ-ի՝ առավել ակնառու է դիզելային վառելիքի գների նվազումը․ այն կազմել է 20-40 դրամ՝ 1 լիտրի հաշվով։

Նշվում է, որ դիտարկված ժամանակահատվածում 2 տնտեսվարողի մոտ արձանագրվել է նաև բենզինի գների նվազում՝ կախված տեսակից 20-30 դրամով, մյուս խոշոր տնտեսվարողի մոտ գնային փոփոխություն տեղի չի ունեցել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ