Հնդկաստանի Կարնատակա քաղաքում գտնվող Canara Bank պետական բանկ է դիմել Վասիմ Հազարացաբ Մուլլա անունով մի տղամարդ և ցանկացել վերցնել 1,6 միլիոն ռուփիի (21600 դոլար) վարկ:
Այս մասին գրում է Oddity Central-ը։
Նշվում է, որ բանկը մերժել է 33-ամյա տղամարդուն, ինչը բարկացրել է վերջինիս ու նա որոշել է հրդեհել բանկը։ Նա ջարդել է բանկի պատուհանը, դյուրավառ նյութեր լցրել ներս ու հրկիզել։
Ըստ աղբյուրի՝ հրշեջներին հաջողվել է մարել հրդեհը, մինչև այն կհասնել կանխիկ գումարին ու բազմաթիվ արժեքավոր իրերին։
Նշվում է նաև, որ բանկին պատճառվել է 16 հազար դոլարի վնաս։