Վարչական վարույթ է հարուցվել Հրազդան գետ փրփրաջրեր լցվելու առթիվ

Հրապարակող՝

Վարչական վարույթ է հարուցվել Հրազդան գետ փրփրաջրեր լցվելու առթիվ

Հուլիսի 15-ին Հրազդան գետ փրփրաջրերը լցվել են «Վեոլիա ջուր» ընկերությունում տեղի ունեցած վթարի հետևանքով: Դեպքի առթիվ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հարուցել է վարչական վարույթ:

Հուլիսի 15-ին ահազանգ էր ստացվել, որ Հրազդան գետում անհայտ ծագմափրփրաջուր է թափվում։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները, ժամանելով դեպքի վայր, նմուշառում են իրականացրել երեք կետից՝ փրփրաջրի թափման կետից, թափման կետից վերև և ներքև:

Համաձայն իրականացված օպերատիվ դիտարկումների՝ փրփրաջրի թափման կետում բավականին բարձր է ամոնիում և ֆոսֆատ իոնների պարունակությունը, ինչը բնորոշ է կոյուղաջրերին:

Ամենաթարմ