NBC Washington հեռուստաալիքը, վկայակոչելով ոստիկանությանը, հայտնել է, որ Վաշինգտոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երեք մարդ զոհվել է, երեքը վիրավորվել են։
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան Ամերիկայի մայրաքաղաքի հյուսիս-արևմուտքում:
Հայտնի է, որ առայժմ ինքնությունները չպարզված անձինք իջել են մեքենայից և կրակ բացել մոտակայքում գտնվող մարդկանց ուղղությամբ:
Տեղեկությունների համար, որոնք կօգնեն հայտնաբերել և բռնել հանցագործներին, հայտարարվել է 75 հազար դոլար պարգևավճար:

