fbpx
Աշխարհ

Վաշինգտոնը մտադիր է դուրս գալ «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների մասին» պայմանագրից

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Սպիտակ տունը մտադիր է դուրս գալ «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից: Այս մասին հայտնել է Russia Today-ը:

Պետքարտուղարն ընդգծել է, որ ավելի վաղ ԱՄՆ-ը Ռուսաստանին 60 օր ժամանակ էր տվել պայմանագրի կետերը կատարելու համար: Պոմպեոն նաև նշել է, որ 6 ամսվա ընթացքում ԱՄՆ-ը պայմանագրի անդամ երկրներին պաշտոնապես տեղյակ կպահի պայմանագրից դուրս գալու որոշման մասին:

«Ռուսաստանը այս 60 օրվա ընթացքում հրաժարվել է որևէ քայլ կատարելուց՝ վերադառնալու համար պայմանագրի իրական և հուսալի իրագործմանը: Հետևաբար, ԱՄՆ փետրվարի 2-ից դադարեցնում է իր պարտականությունները»,- ասել է պետքարտուղարը:

«Մենք 6 ամսվա ընթացքում պաշտոնապես տեղյակ կպահենք Ռուսաստանին և պայմանագրի այլ անդամ երկրներին Միացյալ Նահանգների՝ «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների մասին» պայմանագրից դուրս գալու մասին»,- հավելել է Պոմպեոն:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ