Վայոց ձորի մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հրապարակող՝

ՀՀ նախագահը տիկնոջ հետ այցելել է Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Այս լուրը լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը:

Նա նշել է, որ դիմումը ներկայացրել է նախարարություն՝ սահմանված կարգով վարչապետի աշխատակազմին փոխանցելու համար։

Ավելի վաղ Սարգսյանը հայտարարել էր, որ սեպտեմբերի 24-ից մեկնարկող լայնածավալ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետո դադարեցնելու է Վայոց Ձորի մարզպետի լիազորությունները։

Ամենաթարմ