Ուկրաինացի ինը պահեստազորայիններ վայր են դրել զենքերն ու առանց դիմադրության հանձնվել Սևերոդոնեցկի Սիրոտինո արվարձանում։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Ուկրաինացի զինծառայողները հայտնել են, որ մոբիլիզացվել են այս տարվա մայիսին։ Նրանց 3035 զորամասը մինչև 2014 թվականը գտնվել է Լուգանսկում, իսկ հետո տեղափոխվել Խարկով։
Նշվում է, որ Սևերոդոնեցկում ուկրաինական զորքերը մեծ կորուստներ են կրում՝ նահանջելով։