fbpx
Հասարակություն

Աջակցության ծրագրերի վճարման ժամկետները երկարացվել են մինչև 2021 թ․ հուլիսի 1-ը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է.

«2020 թ․ պատերազմի հետևանքով Հայաստանում գտնվող կամ Արցախ վերադարձած քաղաքացիներին (68,000+15,000), ավերածությունների հետևանքով անշարժ գույքը կորցրած արցախցիներին (250,000) և Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված քաղաքացիներին տրվող (300,000) աջակցության ծրագրերի վճարման ժամկետները երկարացվել են մինչև 2021 թ․ հուլիսի 1-ը։

Այսպիսով՝ մինչ նշված ժամկետը կշարունակվի ծրագրերին արդեն իսկ դիմած քաղաքացիների աջակցության վճարման գործընթացը։
Շահառուներին հորդորում ենք վճարման մասին հաղորդագրությամբ տեղեկանալուց հետո մոտենալ Հայփոստ կամ Արցախփոստ՝ գումարն ստանալու համար․ հուլիսի 1-ից հետո վճարումներ չեն իրականացվի»։

https://www.facebook.com/mlsa.am/posts/3812379932208012

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ