Իրավական

ԲԴԽ-ն կրկին Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներ չի ընտրել

Բարձրագույն դատական խորհուրդն ապրիլի 19-ին Գագիկ Ջհանգիրյանի նախագահությամբ նիստ է գումարել։

ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը 24News-ի հետ զրույցում  հայտնել է, որ ԲԴԽ 10 անդամներից 7-ը ներկա են եղել նիստին։

«Ձայն ապահովելու խնդիր չի եղել։ Վարդազարյանի լիազորությունները կասեցված են, Մակյանը COVID-19-ով է վարակվել, Չիչոյանն էլ արձակուրդում է»,-ասել է նա։

Բեքմեզյանը հայտնել է, որ այսօրվա նիստին պետք է տեղի ունենար Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների ընտրությունը, ինչը, սակայն, կրկին չի կատարվել։

«4 թեկնածուներից 3-ին պետք է ընտրեինք և ներկայացնեինք Ազգային ժողով, բայց չկազմվեց ցուցակը, ինչը չէր եղել նաև նախորդ անգամ, նաև դրանից առաջ։ Թեկնածուներից 3-ը պետք է ստանան բավարար քանակությամբ ձայներ, որպեսզի ցուցակը կազմվի, բայց 3 թեկնածուները բավարար ձայներ չեն ստացել»,- հավելել է նա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ