fbpx
Իրավական

Պատանիների վեճն ավարտվել էր մարմնական վնասվածքներով

ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ ապրիլի 11-ին, ժամը 21.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժին հաղորդվել էր, որ գլխի և կրծքավանդակի ծակած-կտրած վերքերով բուժօգնության են տեղափոխվել 16-ից 17 տարեկան երեք պատանի:

«Հիվանդանոց է մեկնել օպերատիվ-քննչական խումբ:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Ծանր մարմնական վնասվածք պատճառելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 11-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցում վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև, որի ընթացքում հիվանդանոց տեղափոխվածներից մեկին դանակահարել էր 15-ամյա պատանին, մյուսին մետաղյա ձողով մարմնական վնասվածքը պատճառել էր 17-ամյա պատանին: Նրանք տվել են խոստովանական ցուցմունք, նաև հայտնել են, որ դեպքից հետո դանակն ու մետաղյա ձողը նետել են գետը:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ երրորդ պատանուն մարմնական վնասվածք պատճառելու, ինչպես նաև միջադեպի հետ կապված բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ