Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն իր թվիթերյան էջում հայտնել է, որ ձերբակալ են իր տեղակալ Էդգար Սամբրանոյին, ով հանդիսանում է Ազգային ժողովի փոխխոսնակը։
«Նրանք ձեռնարկում են փորձեր՝ կործանելու բոլոր վենեսուելացիներին ներկայացնող իշխանությունը, սակայն դա նրանց չի հաջողվի», – գրել է Գուայդոն։
ТАСС գործակալության հաղորդմամբ՝ Արգենտինայի և Կոլումբիայի իշխանություններն արդեն դատապարտել են Սամբրանոյի ձերբակալությունն ու պահանջել անհապաղ ազատ արձակել նրան։

