fbpx
Աշխարհ

Վենեսուելայի դեմ պատժամիջոցները վատացնում են երկրի հումանիտար վիճակը

Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Միշել Բաչելեթը հայտարարել է, որ Վենեսուելայի դեմ տնտեսական պատժամիջոցները վատթարացնում են հումանիտար իրավիճակը երկրում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Վերջերս Բաչելեթն այցելել էր Վենեսուելա, հանդիպել իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների հետ: Ուրբաթ գերագույն հանձնակատարը ներկայացրել է զեկույց Վենեսուելայում մարդու իրավունքների մասին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի առջև:

«Վերջին տնտեսական պատժամիջոցները վատթարացնում են իրավիճակը երկրում՝ հաշվի առնելով, որ երկրի արժութային եկամուտների մեծ մասը գոյանում է նավթի արտահանումից, որը մեծապես կախված է ԱՄՆ-ի շուկայից»,-հայտարարել է Բաչելեթը: Նա նաև նշել է, որ պատժամիջոցները բացասաբար են ազդում բնակչության շրջանում առաջնային առողջապահական ծառայություններ տրամադրելու հնարավորությունների վրա:

Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները գործում են 2015 թվականի մարտից, երբ նախագահ Բարաք Օբաման սահմանել էր դրանք մի շարք վենեսուելական բարձրաստիճան պաշտոնյաների դեմ՝ ի պատասխան Վենեսուելայից ամերիկյան դիվանագետների վտարման որոշմանը: Այդ օրվանից պատժամիջոցները բազմիցս համալրվել են: Վերջին շրջանում ԱՄՆ-ը խստացրել եր մի շարք պատժամիջոցներ Վենեսուելայի դեմ, այդ թվում՝ պետական ընկերությունների նկատմամբ: Հունվարի 28-ին Վաշինգտոնը հայտարարել էր Վենեսուելայի ազգային PDVSA նավթագազային ընկերության դեմ պատժամիջոցներ գործադրելու մասին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ