Մարդու իրավունք

  • Արման Թաթոյանը խոհրդակցություններ է ունեցել ՄԻԵԴ-ում

    Արման Թաթոյանը խոհրդակցություններ է ունեցել ՄԻԵԴ-ում

    Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խոհրդակցություններ է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում նախագահ Լինոս-Ալեքսանդր Սիսիլիանոսի ղեկավարությամբ: Խորհրդակցություններ տեղի են ունեցել նաև Եվրոպական դատարանի դատավոր Արմեն Հարությունյանի մասնակցությամբ: ՄԻՊ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ 2017 թվականից ներդրված ՄԻԵԴ-ում քննվող գործերով երրորդ կողմ ներգրավվելու պրակտիկային, որ համարվում…

  • ՄԻՊ-ն այցելել է կանանց և անչափահասների համար նախատեսված «Աբովյան» ՔԿՀ

    ՄԻՊ-ն այցելել է կանանց և անչափահասների համար նախատեսված «Աբովյան» ՔԿՀ

    Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ կատարված մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ կազմել են մանրակրկիտ վերլուծություն: Արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները. • բացակայում են հղի կամ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալների համար նախատեսված…

  • Ընտանեկան բռնության դեպքով բողոքները 2 անգամ աճել են․ ՄԻՊ

    Ընտանեկան բռնության դեպքով բողոքները 2 անգամ աճել են․ ՄԻՊ

    Մարդու իրավունքների պաշտպանին ընտանիքում բռնության ենթարկվելու դեպքերով 2019 թվականին հասցեագրվել է շուրջ 100 բողոք, որը գրեթե երկու անգամ ավելի է նախորդ տարվա 50 բողոքի համեմատ։ Ինչպես 2018 թվականին, այնպես էլ 2019 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների գերակշիռ մասը վերաբերել է տղամարդ ամուսնու կողմից կնոջ նկատմամբ կիրառված բռնությանը։ Կանանց իրավունքների պաշտպանությունը, կնոջ նկատմամբ ցանկացած…

  • Պետությունը պետք է ապահովի փախստականների հատուկ սնունդ ստանալու և այլ իրավունքները․ ՄԻՊ աշխատաժողով է տեղի ունեցել

    Պետությունը պետք է ապահովի փախստականների հատուկ սնունդ ստանալու և այլ իրավունքները․ ՄԻՊ աշխատաժողով է տեղի ունեցել

    Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել ազատությունից զրկված փախստականների, ապաստան հայցողների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների ապահովման մշտադիտարկման վերաբերյալ աշխատաժողով։ Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Աշխատաժողովը կազմակերպվել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում, որի ընթացքում ոլորտի իրավասու պետական մարմինները և միջազգային…

  • Մարդու իրավունքների պաշտպանությունը հասարակության զարգացման հիմնական շարժիչ ուժն է․ ՄԻՊ ուղերձը

    Մարդու իրավունքների պաշտպանությունը հասարակության զարգացման հիմնական շարժիչ ուժն է․ ՄԻՊ ուղերձը

    ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի´ հայրենակիցներ, Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, միջազգային հանրությունը նշում է մարդու իրավունքների պաշտպանության օրը: Այս օրը նշանավորվում է 1948 թվականին Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունմամբ: Մարդու իրավունքների պաշտպանությունն ու հարգումը յուրաքանչյուր հասարակության զարգացման հիմնական շարժիչ ուժն է: Մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է դառնա…

  • Այսօր նշվում է Մարդու իրավունքների օրը

    Այսօր նշվում է Մարդու իրավունքների օրը

    Դեկտեմբերի 10-ին աշխարհը նշում է Մարդու իրավունքների օրը (Human Rights Day)։ Այն հաստատվել է 1950թ․ դեկտեմբերին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում։ Ձմռան այս օրը որպես տոն ընտրվել է՝ ի պատիվ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, որը 48 կողմ, 0 դեմ, 8 ձեռնպահ քվեների հարաբերակցությամբ ընդունվել է Գլխավոր ասամբլեայի երրորդ նստաշրջանի ընթացքում 1948 թ. դեկտեմբերի 10-ին Փարիզի…

  • ՄԻԵԴ-ը 16 տարում Թուրքիային պարտավորեցրել է վճարել 51 միլիոն դոլարից ավելի փոխհատուցում

    ՄԻԵԴ-ը 16 տարում Թուրքիային պարտավորեցրել է վճարել 51 միլիոն դոլարից ավելի փոխհատուցում

    Վերջին 16 տարվա ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիայի վերաբերյալ կայացրած իր վճիռներում վերջինիս պարտավորեցրել է ընդհանուր առմամբ 295․5 մլն թուրքական լիրայի փոխհատուցում վճարել: Սա հավասար է ավելի քան 51․2 մլն դոլարի: Այս մասին հայտնում է Թուրքիայի արդարադատության նախարարությունը։ Աղբյուրը մանրամասնել է, որ Թուրքիայից ՄԻԵԴ ներկայացված ընդհանուր առմամբ 110․000 հայց կա, որոնցից 3․128-ի դեպքում…

  • Անձնական տվյալներ հավաքագրելու որոշման նախագիծը կամայականության դրսևորում է․ ՀԿ-ների հայտարարությունը

    Անձնական տվյալներ հավաքագրելու որոշման նախագիծը կամայականության դրսևորում է․ ՀԿ-ների հայտարարությունը

    Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից շրջանառության մեջ դրված որոշման նախագծի վերաբերյալ: Ըստ նախագծի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր ինտերնետ հասանելիության ծառայություն մատուցող ընկերությունները (ինտերնետ պրովայդերները) պարտավոր են հավաքագրել ու պահպանել իրենց բաժանորդների մասին այնպիսի տվյալներ, որոնք հնարավորություն կտան իրավապահ մարմիններին անհրաժեշտության դեպքում պարզել, թե որ կայքերն է այցելել…

  • Աշխարհը տոնում է Նելսոն Մանդելայի օրը

    Աշխարհը տոնում է Նելսոն Մանդելայի օրը

    Այսօր աշխարհը տոնում է Նելսոն Մանդելայի օրը: Մանդելան մարդու իրավունքների համար պայքարի ամենահայտնի ակտիվիստներից է, որի հիշատակի համար ՄԱԿ-ը 2009 թվականին հռչակեց այս տոնը։ 1962 թվականին Մանդելան ձերբակալվել է և հայտնվել ճաղերի հետևում, որտեղ մնացել է 27 տարի, որից 18-ը՝ մենախցում: Մանդելան Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահն է, միաժամանակ՝ ամենատարեց և երկարակյաց նախագահը․ նա ապրել…

  • Վենեսուելայի դեմ պատժամիջոցները վատացնում են երկրի հումանիտար վիճակը

    Վենեսուելայի դեմ պատժամիջոցները վատացնում են երկրի հումանիտար վիճակը

    Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Միշել Բաչելեթը հայտարարել է, որ Վենեսուելայի դեմ տնտեսական պատժամիջոցները վատթարացնում են հումանիտար իրավիճակը երկրում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Վերջերս Բաչելեթն այցելել էր Վենեսուելա, հանդիպել իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների հետ: Ուրբաթ գերագույն հանձնակատարը ներկայացրել է զեկույց Վենեսուելայում մարդու իրավունքների մասին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի առջև: «Վերջին տնտեսական պատժամիջոցները…

  • Մարդու իրավունքների ոտնահարում է․ Թորոսյանը՝ երթուղայինի վարորդի ծխելու մասին

    Մարդու իրավունքների ոտնահարում է․ Թորոսյանը՝ երթուղայինի վարորդի ծխելու մասին

    Կառավարությունում այս օրերին վերջին մշակումներն են իրականացվել «Ծխելու դեմ պայքարի մասին» օրենքի նախագծում։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողներին ասաց, որ հուսով է՝ ամռանը նախագիծը Ազգային ժողովում կլինի։ Թորոսյանն անդրադարձավ նաև երեկ 46 համարի երթուղայինի վարորդի հետ կապված միջադեպին ու ասաց, որ ինքն անձամբ է դիմել ոստիկանապետին՝ միջոցներ ձեռնարկելու համար։ Իսկ Երևանի քաղաքապետարանն ինքնուրույն զուգահեռ…

  • Վանեցյանը պարզաբանել է, թե որ ֆեյք-օգտատերերն են հայտնվելու իրենց ուշադրության կենտրոնում

    Վանեցյանը պարզաբանել է, թե որ ֆեյք-օգտատերերն են հայտնվելու իրենց ուշադրության կենտրոնում

    Համացանցում ֆեյք-հաշիվ ունենալը յուրաքանչյուրի իրավունքն է, եթե այն չի տարածում տեղեկություն, որն իր մեջ հանցակազմ կպարունակի: Այս մասին ապրիլի 10-ին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը` անդրադառնալով վերջին օրերին լայն հնչեղություն ստացած ֆեյք-օգտատերերին պատասխանատվության ենթարկելու հարցին: «Մարդու անանուն հանդես գալն իր իրավունքներից մեկն է, որը խախտել որևէ մեկն իրավունք չունի: Այլ…

  • Մարտի 8. պատմական ակնարկ

    Մարտի 8. պատմական ակնարկ

    Դեռևս հին աշխարհում, շատ հասարակություններում կարևորվում էր կանանց դերը և նրանց ձոնված տարբեր տոներ և ծիսական կարգեր կային… Մարտի 8-ը, նոր դարաշրջանում կանանց նվիրված ամենահայտնի օրն է թերևս։ Պաշտոնապես այն կոչվում է՝ Կանանց միջազգային օր (IWD)։ Չնայած նրան, որ շատերն այս օրն հիմնականում ասոցացնում են քաղաքական, հասարակական գործիչ՝ Կլարա Ցետկինի անվան հետ, սակայն այն ունի…