Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իշխանությունները երկրի էլեկտրամատակարարման 30-օրյա պլան են մշակում։
Ըստ նախագահի՝ այն նախատեսում է 30 օրվա ընթացքում էներգապաշարների ռացիոնալ օգտագործում, բաշխում և արտադրում՝ շեշտը դնելով բնակչությանը հոսանքով երաշխավորված ապահովման վրա:
Այսօր Վենեսուելայում հայտարարված է կարճատև աշխատանքային օր, երկարացված է ուսումնական հաստատություններում պարապմունքների չեղարկումն՝ էլեկտրաէներգիայի պակասի պատճառով:
Կիրակի երկրի մայրաքաղաքում տեղի են ունեցել Վենեսուելայի իշխանությունների կողմնակիցների և ընդդիմությանը պաշտպանող նրանց հակառակորդների ելույթներ: Ցույցերն սկսվել են երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և ինքնահռչակ նախագահ, ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի կոչերով՝ էլեկտրաէներգիայի հերթական ընդգրկուն անջատման ֆոնին, որը դիտվում է երկրի 23 նահանգներից 20-ում, ներառյալ Կարակասը:

