fbpx
Իրավական

Վենետիկի հանձնաժողովի Հայաստանի անդամները անկախ չեն․ «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի ներկայացուցիչ

Երեկ՝ հուլիսի 15-ին, «Իրավունքի ուղի» ՀԿ-ն Facebook-ի իր էջում հրապարակեց մի հոդված, որտեղ, ըստ ՀԿ-ի, գրված է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի (հունիսի 21-22) արձանագրությանը սահմանափակ մասը, ըստ որի, Վենետիկի հանձնաժողովում ողջամիտ չի համարվել Սահմանադրական դատարանի անդամ-դատավոր բառախաղը և ՍԴ կազմի հետագա պաշտոնավարումը նախատեսող դրույթը հանձնաժողովում համարում են հստակ և աներկբա։ Բայց տվյալ արձանագրությունը հրապարակված չէ հանձնաժողովի պաշտոնական կայքում։

«Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Հակոբյանը «Ազատության» հետ զրույցում մտահոգություն է հայտնել այդ փաստաղթի հասնելի դառնալու վերաբերյալ․ «Ինչպե՞ս առաջինը հասավ նախկին իշխանության ներկայացուցիչներին, եթե հասանելի է միայն գաղտնաբառով և սահմանափակ թվով անձանց», – ասել է փաստաբանն ու հավելել․ «Իսկ այս փաստաթղթի լայն տարածումը սոցցանցերում ակնհայտորեն վկայում է այն մասին, որ Վենետիկի հանձնաժողովում ՀՀ նախկին իշխանությունների կողմից նշանակված անդամները անկախ չեն։ Նրանք մշտապես կատարել են նախկին իշխանությունների ցուցումները և այժմ էլ շարունակում են սպասարկել նրանց շահերը և կատարել նրանց ցուցումները»։

Հակոբյանը ընդգծել է, որ արձանագրությունում նշվածը վենետիկի հանձնաժողովի կարծիքը չէ, այլ նստաշրջանում հնչած կարծիքներ են։ Նա զրույցի ժամանակ ասել է նաև, որ, ըստ իրենց տեղեկությունների՝ նիստին, որտեղ հնչել են տվյալ կարծիքները, մասնակցել է Վարդան Պողոսյանը։

Փաստաբանը նշել է, որ փաստաթղթի տարածումը նախկին իշխանության պրոպագանդիստական հնարքն է։

Հավելենք, որ հունիսի 20-ին ԱԺ-ում ԱԴ նորընտրի դատավոր Վահե Գրիգորյանը հայտարարել էր, որ ինքը ՍԴ-ում 2-րդ ընտրված դատավորն, իսկ մյուսները, այդ թվում՝ Հրայր Թովմասյանը անդամի կարգավիճակում են։ Գրիգորյանի ելույթն ավելի մանրամասն՝ այստեղ։

Հիշեցնենք, որ հրապարակված արձանագրության վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն էր տարածել, ինչպես նաև նշվել էր, որ դրա վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ