Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող «Արարատի» Facebook-ի պաշտոնական էջում գրված է․
«Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ անվանի հայ մասնագետ Ռազմիկ Գրիգորյանն այսուհետ կգլխավորի «Արարատ-2»-ը:
Այսօր ՖԱ «Արարատի» գործադիր տնօրեն Արթուր Նազարյանը և սպորտային տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանն ակումբին են ներկայացրել նորանշանակ գլխավոր մարզչին, որից հետո Գրիգորյանի գլխավորությամբ «Արարատ-2»-ն առաջին մարզումն է անցկացրել:
«Արարատ-2»-ի մարզչական շտաբում են ընդգրկվել ակումբի նախկին ֆուտբոլիստներ Ալեքսանդր Պետրոսյանը և Ռաֆայել Սաֆարյանը, իսկ դարպասապահների մարզիչն է Էդիկ Երիցյանը:
Պարոն Գրիգորյանը ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում երկար տարիներ պաշտպանել է «Արարատի» գույները, իսկ մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում, Վանաձորի «Լոռիում», «Արարատ-Արմենիայում», ինչպես նաև գլխավորել է «Դիլիջանը»:
Ակումբի ամբողջ անձնակազմը բարի գալուստ և հաղթանակներ է մաղթում պարոն Գրիգորյանին»:
https://www.facebook.com/fcararatyerevanofficial/posts/3509994785700782?__cft__[0]=AZUf7nI0f2b3c_k6kse0mvMOwKS1S6jOwTM1I3Yx8ecqaaY4_iOghDa9B-j-GGjsmwVmflowRurykMlUquhH24PmIzDgfvSWdbjoTi4Rkl361NCMAuQ09nZhbRcHzabmJ2CSx38fPu444_LQMYz9rNJNiHao8LOqg_RVUtTr4IAfxQ&__tn__=%2CO%2CP-R
