Շանհայի բնակիչն ընկերուհուց բաժանվելուց հետո աղջկան խնդրել է փոխհատուցել սիրավեպի ընթացքում նրա վրա ծախսած ամբողջ գումարը: Այս մասին հայտնել է Oddity Central-ը:
Աղբյուրը գրում է, որ ընկերուհու վրա ծախսած ամբողջ գումարը հաշվարկել է՝ չմոռանալով ոչ մի մանրուք։
Ուշագրավ ցանկը տարածվել է սոցցանցերում և բուռն քննարկումների առիթ տվել:
Նշվում է, որ ընկերության ընթացքում տղամարդը ծախսել է 72 000 յուան, որից պահանջում է փոխհատուցել 60 147-ը, ինչը համարժեք է 8954 դոլարի: