«Բավարիայում» վարձակալությամբ մրցաշրջանն անցկացրած «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ֆելիպե Կոուտինյոն հայտնել է, որ վերադառնում է կատալոնական ակումբ։
«Մրցաշրջանն ավարտված է, ինչը նշանակում է, որ ես պետք է վերադառնամ «Բարսելոնա»:
Դեռ չեմ մտածել՝ ինչ է սպասվում ինձ ապագայում:
Ես պարտավոր եմ շատ աշխատել և ցույց տալ՝ ինչի եմ ընդունակ:
Կմնա՞մ «Բարսելոնայում», թե՞ ոչ, դա կորոշի ակումբի ղեկավարությունը», – բրազիլացի ֆուտբոլիստի խոսքերը փոխանցում է Goal.com-ը: