Միասնաբար պետք է վերահաստատենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը

Հրապարակող՝

Միասնաբար պետք է վերահաստատենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը

Ամենադիտվածներ

«Արցախի Հանրապետության ճանաչում»քաղաքացիական նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի քաղաքաղիներ,
«Արցախի Հանրապետության ճանաչում» քաղաքացիական նախաձեռնությունը շնորհավրում է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակգրի ընդունման օրվա կապակցությամբ: Հռչակագիրն ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին:

Հայ ժողովուրդն Անկախությունը նվաճել է իր հաստատակամ պայքարի շնորհիվ՝ իրականություն դարձնելով ազգային երազանքը:

Հայաստանի և Արցախի Հանրապետությունների առջև տարիներ շարունակ ծառացած խնդիրները մեզ մղել են մի եզրագծի, որի հաղթահարման համար մեր ջանքն ու եռանդը միասնաբար պետք է ներդնենք և շրջենք կործանարար տեղապտույտը, որը ամրագրվել է Արցախյան 44-օրյան պատերազմի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությամբ:

Մենք միասնաբար պետք է վերահաստատենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և շահենք դաշնակիցների՝ վերջ դնելով պետության ներսում գոյություն ունեցող արատավոր երևույթները և մեզ ստիպողաբար փաթաթված արտաքին մարտահրավերները:

Մեր նախաձեռնությունն իր պայքարը շարունակում է և կոչ է անում բոլորին համախմբվել մեր կողմից առաջ մղվող համերաշխության և զորության առողջ գործընթացների շուրջ՝ վերջ դնելու նախանշած բոլոր ռիսկերը և վտանգները»-:

Ամենաթարմ