fbpx
Երևան

Վերահսկողություն է իրականացվել Նոր Նորք վարչական շրջանում․ ՔՏՀԱՏՄ

ՀՀ ՔՏՀԱՏՄ-ն հանրային տրանսպորտի վերահսկողությունը սեպտեմբերի 10-ին մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում է իրականացրել:

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայողների հետ սեպտեմբերի 10-ին Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նպատակով մշտադիտարկումն իրականացրել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։

Ուսումնասիրվել է Նոր Նորքում ավտոմոբիլային ուղևորափոխադրում իրականացնող 40 տրանսպորտային միջոց։ Վերահսկողական միջոցառման արդյունքում Տեսչական մարմնի տրանսպորտային մասնագետները բացահայտել են 5 խախտում, որոնց վերաբերյալ վարչական արձանագրություններ են կազմվել։

Վերահսկողությանը և վարչարարությանը զուգահեռ՝ Տեսչական մարմինների մասնագետները նաև հակահամաճարակային կանոնները պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ բացատրական աշխատանքներ են իրականացրել։
COVID-19-ի տարածումը կանխարգելելու նպատակով հասարակական տրանսպորտի վերահսկողությունը կշարունակվի նաև առաջիկա հանգստյան օրերին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ