Սպորտ

Վերանայվել են համաշխարհային ուսանողական 31-րդ խաղերի անցկացման ժամկետները

2021 թվականը հագեցած է լինելու ամենաբարձր նշանակության մրցաշարերով։ Շատ օլիմպիականներ մասնակցելու են նաև համաշխարհային ուսանողական խաղերին և այլ խոշոր մրցումների։

Ուսանողական սպորտի միջազգային ֆեդերացիան վերանայել է 2021 թ․ Չինաստանի Չանդու քաղաքում նշանակված համաշխարհային ուսանողական 31 –րդ խաղերի անցկացման ժամկետները։ Նախատեսված օգոստոսի 16 -27 – ի փոխարեն, կազմկոմիտեի խնդրանքով, երկու օրվա փոփոխություն է տեղի ունեցել և այն կկայանա 2021թ․ օգոստոսի 18 – 29 –ը։

Սպասվում է , որ միջոցառմանը կմասնակցեն են 150 երկրների 10 հազար ուսանող մարզիկներ և պաշտոնական անձինք։ Մասնակիցները հանդես կգան 18 մարզաձևերում:

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ