Արցախի նախագահը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ որտեղ ներկայացրել է 44-օրյա պատերազմից հետո Արցախում իրականացվող բնակարանաշինության աշխատանքները:
«Հարգելի՛ հայրենակիցներ,
2020 թ. աղետալի պատերազմի հետևանքով Արցախի՝ մեզ մնացած հատվածը վերածել ենք մեծ շինհարթակի՝ տուն ու տեղ կորցրած մեր հայրենակիցների և սոցիալական այլ խմբերի բնակարանային խնդիրը լուծելու նպատակով: Կատարված աշխատանքներն ամփոփ ներկայացնում եմ ձեր ուշադրությանը»,- ասված է Արցախի նախագահի գրառման մեջ: