Սակրավորները վնասազերծել են Խանջյան փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերված նռնակը

Ամենադիտվածներ

Թունավորում Սարուխանում

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր՝ ժամը 09։00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թիվ 7 շենքի բակում նռնակ է հայտնաբերվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Սակրավորները հայտնաբերել են Ֆ-1 տեսակի նռնակ, որը տեղում վնասազերծվել է և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ