Այսօր` հունվարի 8-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները կրակոցներ են արձակել, որից հետո փոխրհրաձգություն է սկսվել:
Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը լրատվամիջոցին հայտնել է, որ կրակոցների տևել են մոտ 45 րոպե՝ սկսվել են 2:15 րոպե, մինչեւ 15:00-ն արդեն դադարեցվել են:
Ըստ համայնքապետի, կրակոցների ձայները լսելի են եղել գյուղում։ Նա հայտնել է, որ խոսել է զորքերի հետ, որոնք հակահարված են տվել և լռեցրել թշնամու կրակը, որից հետո ամեն ինչ հանգիստ է։
Այս մասին հրապարակում է արել news.am-ը։