Սեպտեմբերի 9-ին ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը հայտնել է, որ Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով Վերին Պտղնի համայնքում ընթացքի մեջ են ներհամայնքային փողոցների կապիտալ ասֆալտապատման աշխատանքները:
«Ասֆալտապատվում են համայնքի 1-ին փողոցի 1-ին նրբանցքը, 2-րդ փողոցի 1-ին նրբանցքը, 3-րդ փողոցն ամբողջությամբ, ինչպես նաև Նորավան թաղամասի 4-րդ փողոցը:
- Գողթում կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ են (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
- Ծովազարդ համայնքում ասֆալտապատման աշխատանքներ կկատարվեն Զորավար Անդրանիկ փողոցում
Կրկին կառավարության այս տարվա սուբվենցիոն ծրագրի շրջանակում արտաքին լուսավորության նոր ցանց է տեղադրվել Կամարիս համայնքի 3-րդ և 8-րդ փողոցներում, ինչի արդյունքում համայնքում արտաքին լուսավորության խնդիրն ամբողջությամբ լուծված է։
Բոլոր աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք համաֆինանսավորման սկզբունքով»,- գրել է մարզպետը։