fbpx
Իրավական

«Վեր­քը սեղմելով՝ փորձել են մարդու ցուցմունքը կեղծել». Ա.Քոչարյան

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․
«Մարտիմեկյան իրադարձություններն ուսումնասիրող Փաստահավաք խմբի անդամներն իրենց զեկույցներում պարբերաբար անդրադարձել են Մարտի 1-ի գործը քննող քննչական խմբի՝ մասնավորապես քննիչների կողմից կատարված ենթադրյալ խախտումներին: Սույն թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը:

– Փաստահավաք խմբի գոր­ծունեության ընթացքում Վա­հագն Հարությունյանի գոծողու­թյունների հետ կապված բողոք­ներ եղե՞լ են:

– Երբ «Չերյոմուխայով» ոտքից շատ ծանր վիրավորված Խաչիկ Դավթյանին կանչել, լսել էինք, նա պատմել էր, թե քննիչները ինչպի­սի կտտանքների են իրեն ենթար­կել, բա դա ինչ է, բողոք չէ՞, այն էլ ինչպիսի բողոք է, մարդուն կան­չում են քննության և այնտեղ վեր­քը սեղմելով՝ փորձում են մարդու ցուցմունքը կեղծել:

– Վահագն Հարությունյանը որ­պես մեղադրյալ է ներգրավվել պաշտոնեական լիազորություն­ներն անցնելու և չարաշահելու համար, որը զուգորդվել է բռնու­թյամբ, այդ դրվագով կարո՞ղ եք մանրամասներ ներկայացնել:

– Ես հիմա ոչինչ չեմ ասի, որովհետեւ, ըստ էության, մեղադրանքը այդ ծավալով ներկայացված է, նշանակում է՝ անհերքելի ապացույցներ կան նախաքննական մարմնի ձեռքի տակ, այնպես որ այդտեղ կասկածելու որևէ բան չկա: Ես ասում եմ՝ Փաստահավաք խմբի ժամանակ ինչպիսի նման դրվագների ենք առնչվել, և արձանագրել ենք մեր զեկույցներում, ես կարծում եմ, այդ բոլոր էպիզոդները ոչ միայն հաստատվել են, այլ քննությունը գնացել է առաջ: Այնպես որ, հաջություն մաղթենք նախաքննական մարմնին նոր բացահայտումներով արդարադատություն հաստատելու ճանապարհին: Մեր զեկույցներում նշված է, թե որ քննիչն ինչ թերություններ է արել և հետևանքն ինչ է եղել…: Այն, ինչ արվում է Վահագն Հարությունյանի մեղադրանքի ծավալը մեծացնելու վերաբերյալ, կարծում եմ, շատ օբյեկտիվ է և շատ հիմնավորված»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ