Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված երկարատև դադարից հետո «Ուրարտու» ակադեմիայի թիմերը վերսկսել են մարզումները, հայտնում են ակումբի պաշտոնական կայքից։
Նշվում է, որ պատանի ֆուտբոլիստներն արդեն կանոնկարգված մարզումներ են անցկացնում և նախապատրաստվում նոր մրցաշրջանի մեկնարկին։
Աղբյուրից հավելում են, որ մարզումները կազմակերպվում և անցկացվում են՝ անվտանգության բոլոր կանոններին համապատասխան։