Վերսկսվել են զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները

Վերսկսվել են զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքները։

Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը։

Նշվում է, որ այսօր փրկարարական երկու ջոկատ աշխատում են Մարտունու և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:

Արցախյան պատերազմում զոհված ու մինչ օրս որպես անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնման և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներից տարհանման աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1499 աճյուն:

Ամենաթարմ