Calciomercato-ի հաղորդմամբ՝ «Տոտենհեմի» բելգիացի պաշտպան Յան Վերտոնգենի տրանսֆերով հետաքրքրված են Իտալիայի Ա սերիայի մի շարք ակումբներ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։
«Ռոման», «Ինտերը», «Նապոլին» և «Ֆիորենտինան» միաժանակ հետաքրքված են 33-ամյա պաշտպանով։
Ավելի վաղ տեղեկություն կար, որ պաշտպանով հետաքրքրված են նաև «Բետիսը» և «Վալենսիան»։
