Diario Sport-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» համաձայն է, որ թիմի կիսապաշտպան Արտուրո Վիդալը հեռանա ակումբից։
Ակումբը 33-ամյա կիսապաշտպանի հետ խզելու է պայմանագիրը՝ թույլ տալով նրան հեռանալ թիմից անվճար։
Վիդալը դեռ մեկ տարվա պայմանագիր ունի «Բարսելոնայի» հետ, բայց այս հանգամանքը չի խանգարելու։
Հնարավոր է Վիդալը կարիերան շարունակի «Ինտերում»։ Նա երկու տարվա պայմանագիր է համաձայնեցրել տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձով։