fbpx
Քաղաքականություն

Վիեննայում ավարտվեց Փաշինյան-Ալիև հանդիպումը

Քիչ առաջ ավարտվեց Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Վիեննայում։ Նշենք, որ հանդիպումն իրականացվում էր Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։

Ե՛վ Փաշինյանը, և՛ Ալիևը արդեն հեռացել են «Բրիստոլ» հյուրանոցից։ Սակայն, Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև ՀՀ արտգործ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեռևս հյուրանոցում են։

Նշենք, որ Փաշինյանի և Ալիևի առանձնազրույցը տևել է մոտ 2 ժամ։

ՀՀ վարչապետը այսօր կհանդիպի նաև ավստրիահայ համայնքի հետ։Ակնկալվում է, որ այդ հանդիպման ժամանակ Փաշինյանը կխոսի առանձնազրույցի մասին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ