Վիեննայում մեկնարկեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների` Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը՝ վաղը կայանալիք գագաթաժողովին ընդառաջ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Հիշեցնենք, որ վաղը տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Վիեննայում։