Հունիսի 24-ին ԱԺ արտահերթ նիստում ՎԻգեն Քոչարյանը ընտրվեց ԲԴԽ անդամ:
Կողմ քվեարկեց 114 պատգամավոր, դեմ՝ 4: ԱԺ-ում նիստը սկսելուց առաջ այսօր Քոչարյանը նախ երդվել է, ապա ստորագրել երդման տեքստը: Երդվելով՝ Քոչարյանը պարտավորվել է ապահովել դատարանների և դատավորների անկախությունը:
