«Նյուքասսի» պաշտպան Յետրո Վիլեմսը խոսել է Ադամա Տրաորեի մասին, ինչպես նաև համեմատել նրան Ռոնալդուի հետ։
«Ես խաղացել եմ շատ լավ խաղացողների դեմ, բայց ոչ ոք այնքան արագ չէր, որքան Տրաորեն: Նա անհավատալի է: Բացի մեծ արագությունից, նա նաևշատ ուժեղ է:
Բոլորը նրան ճանաչում են որպես ամենաարագ ֆուտբոլիստ, և հիմա ես գիտեմ, որ դա ճիշտ է: Ես խաղացել եմ Ռոնալդուի դեմ. նա արագ է, բայց ոչ այնքան արագ, որքան Տրաորեն», – Վելիմսի խոսքերը մեջբերում է thenorthernecho-ն։
