Սպորտ

Վիլիանն արձագանքել է Մոուրինյուի հետ գաղտնի բանակցությունների մասին լուրերին

«Չելսիի» հարձակվող Վիլիանը մեկնաբանել է Ժոզե Մոուրինյուի հետ «Տոտենհեմ» տեղափոխվելու վերաբերյալ գաղտնի բանակցություններ վարելու մասին.

«Անգլիայում, երբ դուք վերադառնում եք այլ երկրից, որոշ ժամանակ պետք է ինքնամեկուսացման ռեժի մեջ գտնվեք: Նույնիսկ հիմա ես դեռ ոչ մի անգամ դուրս չեմ եկել տանից: Այդ իսկ պատճառով, երբ կարդացի Մոուրինյուի հետ հանդիպման մասին, ես  անակնկալի եկա:

Ես նրա հետ նույնիսկ հեռախոսով չեմ խոսել: Այնպես որ, անկեղծ ասած, այս պատմությունը չի համապատասխանում իրականությանը: Ակնհայտ է, որ ես նրա հետ լավ հարաբերությունների մեջ եմ, և սոց ցանցերում հաղորդագրություններով ենք շփվում: Բայց  նույնիսկ վերջերս նման բան չի եղել»,- ասել է Վիլիանը:

Վիլիանի պայմանագիրը «Չելսիի» հետ ուժի մեջ է մինչև 2020թ. հունիսի 30-ը: Կողմերը չեն կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ:

Այս մասին տեղեկանում ենք Daily Mail-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ