Հոլանդիայի Գավաթի կիսաեզրափակչում «Վիլլեմ II»-ը սեփական հարկի տակ ընդունել է «ԱԶ Ալկմարին»:
Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվել են ոչ-ոքի` 1:1 հաշվով, իսկ հետխաղային 11-մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ են գտնվել «Վիլլեմ II»-ի ֆուտբոլիստները (2:1) և կարողացել են դուրս գալ Գավաթի խաղարկության եզրափակիչ:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը տանտերերի մեկնարկային կազմում է եղել, սակայն փոխարինվել է ընդմիջմանը:
Նշենք` կիսաեզրափակչի մյուս խաղում «Այաքսը» 3:0 հաշվով ջախջախել է «Ֆեյենորդին»: Այսպիսով, Հոլանդիայի Գավաթի համար կպայքարեն «Վիլլեմ II»-ն ու «Այաքսը»:
Հաղորդում է armsport.am-ը։