Միհրան Հակոբյանը՝ իշխանական բռնության և Փաշինյանի հայտարարության մասին

Հրապարակող՝

Դավիթ գրիորյան դատավոր

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը, ով նախօրեին ենթարկվել էր դիմակավորված անձանց հարձակմանը, անդրադարձել է իշխանական բռնության թեմային։ Հակոբյանը իր գրառման մեջ հատկապես նշել է․

«Իշխանական բռնությունն այլևս դասակարգվում է որպես «հորդոր», «հայրական ապտակ», «դե փորձանք էր՝ եկավ էլի», «հայի բախտ»: Այ իսկ մնացածի արածն արդեն բռնություն է»:

Հակոբյանը նաև արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որտեղ վերջինս նշել էր, որ բռնությունը տեղ չունի Հայաստանում։ Հակոբյանը իր գրառման մեջ Փաշինյանի խոսքերը որակել է որպես «երեսպաշտություն»՝ ակնարկելով, որ իշխանությունը պետք է նախ ինքը զերծ մնա բռնության դրսևորումներից։

Հիշեցնենք, որ Միհրան Հակոբյանը հարձակման հետևանքով ստացել է քթի կոտրվածք և մի շարք այլ վնասվածքներ։

Ամենաթարմ