Արցախում վիրավորում ստացած մարդիկ օգնության կարիք ունեն, համայնքները տեղահանվել են, հարազատները կորցրել են միմյանց. ԿԽՄԿ

Հրապարակող՝

Արցախում վիրավորում ստացած մարդիկ օգնության կարիք ունեն, համայնքները տեղահանվել են, հարազատները կորցրել են միմյանց. ԿԽՄԿ

Ամենադիտվածներ

Սեպտեմբերի 22-ին ԿԽՄԿ-ն տարհանել է վերջին ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված ինը քաղաքացու:

Թեև սեպտեմբերի 20-ին զինադադար է հայտարարվել, ռազմական գործողությունները թողել են զգալի հետևանքներ: Համայնքները տեղահանվել են, հարազատները կորցրել են միմյանց հետ կապը, իսկ ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված մարդիկ դեռ օգնության կարիք ունեն։

Այս մասին հայտնում են ԿԽՄԿ-ից:

Սեպտեմբերի 18-ին ԿԽՄԿ-ն առաջին անգամ կազմակերպել է ցորենի ալյուրի և առաջին անհրաժեշտության բժշկական պարագաների բեռների միաժամանակյա փոխադրում Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով:

Այդ ժամանակից ի վեր ԿԽՄԿ-ն իրականացրել է հետևյալ մարդասիրական աշխատանքը.

Շաբաթվա ընթացքում` ներառյալ սեպտեմբերի 22-ին, բժշկական պարագաներ են տրամադրվել ռազմական և քաղաքացիական հիվանդանոցներին,

28 հազար մանկական տակդիր է բաժանվել,

200 տաք ծածկոց է տրամադրվել ներքին տեղահանվածների ապաստարանին,

1000 լիտր դիզելային վառելիք է նվիրաբերվել ամենամեծ բժշկական կենտրոնին` գեներատորների անխափան աշխատանքը ապահովելու համար,

500 լիտր դիզելային վառելիք է տրամադրվել Ջրային կոմիտեին` քաղաքի ջրամատակարարումը էլեկտրական գեներատորների միջոցով կազմակերպելու համար:

«Մեր թիմերը սկսել են նաև գրանցել այն մարդկանց, որոնք փնտրում են իրենց երեխաներին կամ կորցրել են կապը հարազատների հետ:

Բնակիչները նաև դիմել են ԿԽՄԿ՝ մահացած հարազատների մարմինները տարհանելու խնդրանքով:

Տարածաշրջանում հումանիտար իրավիճակը վերջին ամիսներին ծանր է եղել՝ առաջնային նշանակության սննդամթերքն ու առողջապահական ծառայությունները գրեթե անհասանելի են եղել:

ԿԽՄԿ-ն նախատեսում է մեծացնել իր աջակցության ծավալները և բանակցություններ է վարում որոշում կայացնողների հետ` սննդի և հիգիենայի պարագաների մատակարարման վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենաթարմ