Վիրավորվածների 30 տոկոսը 24 ժամվա ընթացքում, ստանալով բուժօգնություն, վերադառնում է շարք

Ամենադիտվածներ

zinvor-1

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ասուլիսի ընթացքում հայտնեց, որ շնորհիվ բժշկական ծառայության բարձր որակավորման ու փայլուն աշխատանքի վիրավորվածների մոտ 30 տոկոսը 24 ժամվա ընթացքում, ստանալով համապատասխան բուժօգնություն, վերադառնում է շարք:

«Վերջնական թիվ չեմ կարող ասել, բժշկական ծառայություններն այդ թվերը կհրապարակեն: Շնորհիվ բժշկական ծառայության բարձր որակավորման ու փայլուն աշխատանքի վիրավորվածների մոտ 30 տոկոսը 24 ժամվա ընթացքում, ստանալով համապատասխան բուժօգնություն, վերադառնում է շարք: Դա բավականին լավ ցուցանիշ է, մանավանդ եթե հաշվի առենք այն, որ հրետանային միջոցներ կիրառվում են շատ խիտ»,- ասել է նա։

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ