ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն Արցախում մեջքի ու ոտքի շրջանում բեկորային վիրավորում է ստացել:
Այս լուրը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել են ԵԿՄ վարչությունից:
Աղբյուրը տեղեկացել է նաև, որ Միքայելյանին այժմ վիրահատում են:
ԵԿՄ-ից տեղեկություն է հաղորդվել նաև, որ Միքայելյանը պատերազմի 3-րդ օրվանից առաջնագծում է։ Նշվում է, որ առողջական վիճակն այս պահին կայուն է ու կյանքին վտանգ չի սպառնում։
