fbpx
Աշխարհ

Բայդենն ու Ծինփինը վիրտուալ գագաթնաժողով են անցկացրել

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ու Չինաստանի նախագահ Սի Ծինփինը վիրտուալ գագաթնաժողով են անցկացրել։

Այս մասին հայտնում են Սպիտակ տան մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ քննարկվել են մի շարք հարցեր, ինչպես երկկողմն հարաբերությունների, այնպես էլ գլոբալ խնդիրների վերաբերյալ։

Կլիմայի փոփոխության մասին խոսելիս Բայդենը նշել է, որ պետք է ողջամտության վրա հիմնված մի քանի պաշտպանիչ պատնեշներ տեղադրել։

Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին, ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ իրենք չպետք է թույլ տան, որպեսզի մրցակցությունը վերածվի հակամարտության։

Չինաստանի նախագահն էլ ասել է, որ պատրաստակամ է աշխատել Բայդենի հետ՝ հանուն 2 երկրների հարաբերությունների դրական զարգացման համաձայնության։

Բայդենն էլ ցանկություն է հայտնել հաջորդ անգամ դեմ առ դեմ հանդիպում ունենալու Ծինփինի հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ