fbpx
Ժամանց

HBO-ն հայտնել է Վիշապի տունը սերիալի նոր սեզոնի թողարկման հնարավոր ժամկետները

HBO-ի բովանդակության տնօրեն Քեյսի Բլոյսը Variety-ին ասել է, որ «Վիշապի տունը» 2-րդ սեզոնը թողարկվելու է մինչև 2024 թվականի ամառը:

Միևնույն ժամանակ, Բլոյսը չի հայտնել պրեմիերայի ստույգ ամսաթիվը, սակայն թողարկման ժամանակի մասին լրագրողների ենթադրությունը «վատ չէ» անվանել։

HBO-ի բովանդակության տնօրենը նաև նշել է, որ սերիալը չի ​​կարողանա դառնալ «Էմմի 2024» մրցանակի հավակնորդ, քանի որ դրա համար շոուի շարունակությունը պետք է թողարկվի մայիսի 31-ից ոչ ուշ։

Բացի այդ, Բլոյսը տեղեկություններ է տարածել «Meir of Easttown» և «Watchmen» սերիալների մասին։ Նա ընդգծեց, որ երկու նախագծերն էլ կմնան մինի-սերիալներ, որոնցում երկրորդ սեզոններ նախատեսված չեն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ