fbpx
Սպորտ

Վլադիմիր Կլիչկոն, հնարավոր է, այս գարնանը ռինգ վերադառնա

Ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն, հնարավոր է, այս գարնանը ռինգ վերադառնա:

Բրիտանացի լրագրող Սթիվ Բանսի տեղեկություններով՝ Էնտոնի Ջոշուայի և Ջարել Միլերի՝ ապրիլի 13-ին նախատեսված մենամարտը, ամենայն հավանականությամբ, չի կայանալու: Դրանով պայմանավորված երեկոյի գլխավոր իրադարձությունը լինելու է Կլիչկոյի մասնակցությամբ մենամարտը:

«Ջոշուան Լոնդոնում չի մենամարտելու Միլերի հետ: Ենթադրում եմ, որ այս մենամարտը տեղափոխելու են կամ փոխարինելու:

Լսել եմ, որ Վլադիմիր Կլիչկոն վերադառնում է, և նա կարող է դառնալ այդ երեկոյի մասնակիցներից մեկը: Վլադիմիրի անունը կապում են «բրիտանացի հսկա ծանրքաշայինի» հետ, սակայն դա հաստատ Ֆյուրին կամ Ջոշուան չէ»,- Բանսի խոսքը մեջբերել է talksport.com-ը:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Կլիչկոն վերջին անգամ ռինգ է դուրս եկել 2017 թվականի ապրիլին և պարտվել է բրիտանացի Էնտոնի Ջոշուային: Այդ մենամարտից հետո Կլիչկոն հայտարարել էր կարիերան ավարտելու մասին:

Գրում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ