Վլադիմիր Վարդանյանը՝ «Հայելի» ակումբի վրա հարձակման մասին

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Արցախյան հիմնահարցը ոչ թե տարածքային վեճ է, այլ այդ տարածքում բնակվող ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարց. Վլադիմիր Վարդանյան

Եթե Հայաստանում չլինեն ազատ մամուլ, անկախ լրատվամիջոցներ, ժողովրդավարությունը կարող է սպառնալիքի տակ հայտնվել: Հոկտեմերի 7-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ մեկնաբանելով «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակումը:

Ընդ որում՝ նա նշեց, որ մամուլի այս ակումբը վերջին շրջանում քանիցս անդրադարձել է նաև իր գործունեությանը՝ ներկայացնելով ոչ այնքան դրական լույսի ներքո:

«Մեջբերելով Վոլտերին՝ կարող եմ միայն ասել, որ համաձայն չեմ մամուլի կարծիքի հետ, բայց պատրաստ եմ ինձ զոհաբերել հանուն նրա, որ լրատվամիջոցներն այդ կարծիքն արտահայտելու հնարավորություն ունենան: Եվ սա վերաբերում է բոլորին»,-հավաստիացրեց պատգամավորը:

Լրագրողների հարցին՝ այս հարձակումն արդյոք կապվա՞ծ է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ առաջացած իրավիճակի հետ (մամուլի ակումբի ղեկավարը նրա հետ ազգակցական կապ ունի), նա պատասխանեց, որ իր համար անընդունելի է ցանկացած մանիպուլյացիա, որի շնորհիվ ձեռնարկվում է իրավական գործընթացը քաղաքականի վերափոխելու փորձ:

 

Հրապարակող՝

Ամենաթարմ