fbpx
Սպորտ

Վնասվածքիս վերականգնման համար ամենաշատը 2 շաբաթ կպահանջվի․Ռոնալդու

Կրիշտիանու Ռոնալդուն նշել է, թե երբ կվերականգնվի ազդրի վնասվածքից, որը ստացել է Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակներում կայացած Պորտուգալիա-Սերբիա(1:1) հանդիպման ժամանակ:

«Մի՛ անհանգստացեք այս վնասվածքի պատճառով:

Ես իմ մարմինը լավ գիտեմ: Կարծում եմ՝ վերականգնման համար ամենաշատը 2 շաբաթ կպահանջվի: Ամեն ինչ լավ կլինի»,- Ռոնալդուի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:

Հիշեցնենք,որ Ռոնալդուն խաղի 29-րդ րոպեին է վնասվածք ստացել ու ստիպված է եղել լքել դաշտը: 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ