fbpx
Աշխարհ

Ոչ մի գումարի դիմաց չենք խզի մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ոչ մի գումարի դիմաց չի ցանկանա խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը:

Ըստ նրա՝ Մինսկը լավ հարաբերություններ է ուզում ունենալ նաև Արևմուտքի հետ: Միևնույն ժամանակ նա Ռուսաստանն անվանել է եղբայրական:

«Ես հասկանում եմ, թե ինչ են իրենցից ներկայացնում ԵՄ-ն և Ամերիկան, բայց մենք ոչ մի դեպքում, ոչ մի գումարի դիմաց չենք խզի մեր հարաբերությունները եղբայրական Ռուսաստանի հետ»,-հայտարարել է նա:

Լուկաշենկոն նաև նշել է, որ Ռուսաստանում իրենց մարդիկ են, որոնք ամեն առիթի կօգնեն, իսկ Բելառուսի նախագահի վարկանիշը Ռուսաստանում, նրա խոսքերով, 60%-ից բարձր է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ