«Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաներին պաշտպանելու կամ, կարճ ասած, մանկապղծության դեմ դրույթներից մեկը վերաբերում է կրթությանը, այն խրախուսում է երկրներին իրենց ազգային կրթական ծրագրերում ունենալ միջոցներ՝ երեխաներին իրենց սեռական անձեռնմխելիության նկատմամբ վտանգներից և ռիսկերից առաջին ազդանշանները ճանաչելու, ինքնապաշտպանվելու ունակություններ տալ»-, հայտարարեց ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:
«Սա չի նշանակում, որ տարրական և միջնակարգ դպրոցում երեխաները պետք է ամպայման սովորեն՝ ինչ է առհասարակ սեռական անձեռնմխելիությունը: Սրանք դժվար բառեր են և դժվարամարսելի են որոշ չափահաս քաղաքաիցների համար, ուր մնաց թե փոքր երեխաների: Այստեղ խնդիրը երեխայի տարիքին հարմարեցված, նրա կարիքներին, ունակություններին, հետաքրքրություններին հարմարեցված ունակությունների տրամաբանումն է, թե ինչպես ճանաչել չափահաս մարդկանց վարքի մեջ հնարավոր ազդանշանները, որ իրենց վտանգ է սպառնում այդ անձի կողմից, ինչպես ճանաչել այդ ազդանշանները և ինչպես անկաշկանդ օգնություն խնդրել մեծահասկաներից առանց ամաչելու, որ իրենց սեռական անձեռնմխեիլությունը անվտանգ լինի»-, հավելեց պատգամավորը:
Մարիա Կարապետյանի խոսքով՝ ոչ ոք չի պատրաստվում Քրեական օրենսգիրքը դասավանդել երեխաներին կամ նրանց նկարագրել մանրամասնությամբ նրանց սեռական անձեռնմխելիության նկատմամբ հնարավոր հանցագործությունները: