Բրիթնի Սփիրսը կտրուկ արձագանքել 15-ամյա որդու`Ջեյդենի խոսքերին, ով 60 Minutes Australia շոուի ընթացքում աջակցել է պապիկին՝ Ջեյմս Սփիրսին, հայտնում է Page Six -ը՝ հղում տալով երգչուհու սոցիալական ցանցերում գործող էջերին:
Երգչուհու կրտսեր որդին հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Բրիթնիին կտեսնի միայն այն ժամանակ, երբ նա հոգա իր հոգեկան առողջության մասին՝ կարծես թե նկատի ունենալով երգչուհու ոչ պատշաճ պահվածքը սոցիալական ցանցերում՝ հատկապես մերկ լուսանկարները:
Սփիրսը, ի պատասխան որդու խոսքերի, երեք րոպեանոց տեսաուղերձ է տեղադրել Instagram սոցիալական ցանցի իր էջում: Նա նշել է, որ երկու որդիներն էլ չեն տարբերվում իրեն հիվանդ համարող մարդկանցից:
«Տղանե՛ր, ուզում ե՞ք, որ ես առողջանամ, որպեսզի շարունակեմ ամսական 40 հազար դոլար վճարել ձեր հորը։ Թե՞ պատճառն այն է, որ որոշել եք հիմար ձևանալ, քանի որ երկու տարուց կդադարեք գումար ստանալ», – ասել է երգչուհին՝ նշելով, որ նախկին ամուսնուն և երեխաներին իրենից միայն ալիմենտ է պետք: